Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Ողբերգություն էր, աղջիկները ռազմաճակատում զոհվում են, բայց այնպիսի՜ հումոր կար»

«Ողբերգություն էր, աղջիկները ռազմաճակատում զոհվում են, բայց այնպիսի՜ հումոր կար»
08.05.2015 | 15:00

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է Բորիս Վասիլևի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» հերոսական դրաման: Բեմադրիչը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանն է: Բեմում երիտասարդ դերասաններն են:

Հայրենական պատերազմի 70- ամյակին նվիրված ներկայացման վատ-լավ լինելը թողնում ենք հանդիսատեսի դատին:

«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ներկայացումը ժամանակին բեմադրել է Հրաչյա Ղափլանյանը` Սունդուկյանի անվան թատրոնում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը. «Գլխավոր դերում Խորեն Աբրահամյանն էր: Դա այնքա՜ն վաղուց էր: Մենք Հենրիկ Մալյանի ուսանողներն էինք, պրակտիկա էինք անցկացնում Սունդուկյանի թատրոնում, և այդ ժամանակ Հրաչյա Ղափլանյանը բեմադրում էր Բորիս Վասիլևի գործը: Ինձ հիացնում էին փորձերը, Հրաչյա Ղափլանյանը բեմադրելու շատ նուրբ նյուանսներ ուներ: Ոչ թե դալիճից էր ցուցումներ տալիս, եթե, իհարկե, մեծ տեսարան չէր, այլ մոտենում էր, քչփչում Խորեն Աբրահամյանի հետ: Դա շատ է տպավորվել: Ցավոք, ներկայացումը երկար կյանք չունեցավ (չեմ կարող ասել, թե ինչու), բայց ես հիացած էի Խորեն Աբրահամյանի խաղով: Ո՞վ կարող էր դերն այդպես խաղալ: Ողբերգություն էր, աղջիկները ռազմաճակատում զոհվում են, բայց այնպիսի՜ հումոր կար: Տեսարաններն այնքա՜ն նուրբ էին: Խորենն իր ողջ էությամբ տղամարդ էր: Անմոռանալի ներկայացում էր»:
«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» վիպակը ժամանակին հանրաճանաչ է դարձրել հեղինակին` Բորիս Վասիլևին: Գիրքը հետագայում էկրանավորել է Ստանիսլավ Ռոստոցկին:
Խորհրդային տարիներին հեռուստատեսությունը ողողված էր պատերազմի մասին ֆիլմերով: Անշուշտ, կային հրաշալի ֆիլմեր: Բայց հեռուստադիտողը ուրիշ մի բան էր ուզում: Այսօր Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմը, ներկայացումը պետք է երիցս հաջողված լինի` կինոդիտողին կամ հանդիսատեսին գրավելու համար: Մանավանդ որ մեր օրերում պարտադրված չես նայելու այն, ինչ մատուցում են: Ընտրության հնարավորությունը, կարելի է ասել, անսահմանափակ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ